Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ

Լուրեր

06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։

«Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների։

Հիշեցնենք՝ մարտի 14-ից, երբ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, ադրբեջանական կողմը շաբաթներ շարունակ հետևողականորեն՝ օրվա մեջ մի քանի անգամ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրում էր իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքում էր հրապարակված բոլոր հաղորդագրությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն՝ հիշեցնելով, որ Բաքվին առաջարկել է հրադադարի խախտումների արձանագրման համատեղ մեխանիզմ գործարկել, ինչին ադրբեջանական կողմն այդպես էլ չի արձագանքել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար թիրախավորում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերը։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական կրակոցներից վնասված տներն ու համայնքային կառույցները։

Նարեկ Կիրակոսյան