Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ նրանք պայմանավորվել են ակտիվացնել և ամրապնդել համատեղ աշխատանքը համագործակցության և արտաքին քաղաքականության ուղղությունների համակարգման ուղղությամբ: Կողմերը քննարկել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության զարգացման հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում խոշոր համատեղ ծրագրերի իրականացման հաշվին:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ, ներառյալ՝ Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդարացի համաձայնության հասնելու նպատակով:

Պուտինը ցավակցություն է հայտնել իրանական Շահիդ-Ռաջաի նավահանգստում պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել էր 65 մարդ:

Իրանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի քաղաքացիներին Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: