Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային

Լուրեր

13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
13.08.2026 | 20:47
Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
13.08.2026 | 20:34
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
13.08.2026 | 20:20
Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է
13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
13.08.2026 | 20:00
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:44
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում
13.08.2026 | 19:30
Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:30
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
13.08.2026 | 19:21
Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։

Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության   ապահովման և քաղաքացիական ակտիվության հարցում:

Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը:    Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքների վրա:

Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի և Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաև Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այդ հարցում առանձնահատուկ է, քանի որ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը: