Իմ այգետնակը շարունակում եմ վարձով տալ, ուրիշ գույք չունեմ. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.05.2025 | 11:40ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում պնդում է, որ այլ գույք չունի, բացի այգետնակից, որը վարձով է տվել։
«Այո՛, շարունակում եմ վարձով տալ իմ այգետնակը այդ ընկերությանը, որն այդտեղ տնտեսական գործունեություն է իրականացնում: Թե ում են իրենք ծառայություն մատուցում, ինձ չեն հարցնում, ես չգիտեմ ումից են ստանում եկամուտ: Իմ տեղեկություններով՝ պետական մարմիններին ծառայություն չեն մատուցել»,- ասաց նա՝ պարզաբանելով տեղեկությունները, որ իրեն պատկանող այգետնակը վարձով է տվել ընկերոջը։
Մանրամասները՝ տեսանյութում։