ՀՀ պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 4,4%-ով. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

«ՀՀ պետական պարտքը մարտի 30-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4 տոկոսով։ Դոլարով արտահայտված աճել է 5,8 տոկոսով։ Դոլարով արտահայտված պետական պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար»,- այս մասին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0, 1 տոկոսային կետով։
«Այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծասխերը պլանավորված են ՀՀ բյուջեյով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում են թե՛ պարտքի ներգրավման ծավալը, թե՛ դրանց աղբյուրը։ Այստեղ ուշագրավ է արձանագրել, որ վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի ներքին պարտքի ծավալն ընդհանուրի մեջ ավելացել է և հասել է 50 տոկոսի։ Պարտքի բացարձակ մեծությունը էական չի. մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում: Այն պարտքը, որ մենք վերցնում ենք և ներդրումներ կատարում, արդարացված է»,-արձանագրեց ֆինանանսական գերատեսչության պատասխանատուն։

Ինչ վերաբերում է նոր եվրոբանդերի թողարկմանը, նախարարը հայտնեց, որ մյուս տարի չեն պլանավորում նոր պարտատոմսեր թողարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։