Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Արեստովիչի նկատմամբ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է հայտարարել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից պատժամիջոցներ սահմանելու որոշումը։ Այս մասին հաղորդվել է նախագահի աշխատակազմի կայքում, փոխանցում է Current time-ը։

Պատժամիջոցների ցանկում ներառված են 15 ֆիզիկական և 36 իրավաբանական անձինք։ Նրանց թվում են՝ բլոգեր Միրոսլավ Օլեշկոն, Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը և քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն, որը գրել է Զելենսկիի կենսագրությունը՝ «Ջոկեր» վերնագրով։

Արեստովիչը լայն ճանաչում էր ձեռք բերել ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո՝ աշխատելով որպես նախագահի աշխատակազմի խորհրդական։ Նա հրաժարական է տվել 2023 թվականի հունվարին, այն բանից հետո, երբ բլոգեր Մարկ Ֆեյգինի հետ զրույցում հայտարարել էր, որ Դնեպրում բնակելի շենքին հարվածած ռուսական հրթիռը, որի հետևանքով 44 մարդ էր զոհվել, ենթադրաբար, խոցվել է Ուկրաինայի ՀՕՊ ուժերի կողմից։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հերքել էին այս տեղեկատվությունը։

Ուկրաինայում Արեստովիչի դեմ հարուցվել է երկու քրեական գործ՝ բռնության և ազգային անհանդուրժողականության պաշտամունքը խթանող աշխատանքների ստեղծման և տարածման համար (Քրեական օրենսգրքի 300-րդ հոդված), ինչպես նաև քրեական հանցագործության մասին գիտակցաբար կեղծ հաղորդում տալու համար (Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մաս):

Ներկայում Արեստովիչն արտերկրում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի