Նոր Նորքի թաղապետի և Արթուր Չախոյանի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո 6 անձ ձերբակալվել է

Լուրեր

04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
Բոլորը

Այսօր Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքից հետո 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից.

«Ձերբակալված անձանց մասով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին»,- նշեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Արդյո՞ք Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում է` գերատեսչությունը չմանրամասնեց։

Factor.am-ը կապ հաստատեց նաև Քննչական կոմիտե՝ պարզելու՝ նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ։ Մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ ՆԳՆ-ից դեռևս նյութերը չեն ստացվել։

Հիշեցնենք՝ այսօր ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում անցկացվող հանրային քննարկման մասնակցելու։ Մինչ քննարկման մեկնարկը վիճաբանություն էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստի միջև։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որին մասնակցել էր նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք՝ երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամներն ակցիա էին իրականացնում թաղապետի դեմ, որը, ըստ Չախոյանի, հայհոյանքներով ու սպառնալիքներով է խոսել իր հետ նրա համար, որ բարձրաձայնել է Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի աշխատանքների թերությունները։

Ավելի ուշ, իշխանական Civic.am-ի հետ զրույցում Տիգրան Տեր-Մարգարյանն անդրադարձել էր Չախոյանի ակցիային և դրան նախորդած ակտիվիստի հետ իր հեռախոսազրույցին. «Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս։ Նրանց քաղաքական տերերը չեն մարսել իմ Բուչա գնալը։ Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան խնդիրներ, ակտը ստորագրված չէ, գումարը փոխանցված չէ։ Մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով, իբր, այնտեղ երեխաներ են մնում, քարերը կթափվեն երեխաների գլխին։ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, այդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական թիմիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքը»,- ասել էր նա։

Այսօրվա ծեծկռտուքից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ Չախոյանին։ Նրան ավելի ուշ ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխեցին․ նրա դեմքին նկատելի էին կապտուկներ․ Իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը միջադեպից հետո վարում էր հանրային քննարկումը, որի ավարտից հետո առանց լրագրողների հարցերին պատասխանելու նստեց մեքենան և հեռացավ, թեև մինչ այդ ոստիկանության սպայի հրահանգ էր եղել իր ենթականերին՝ բերման ենթարկել նաև ծեծկռտուքի մասնակից մյուս կողմին։

 

Ռոզա Վարդանյան