Արցախցիներն Ազատության հրապարակից վրանը կհանեն, կառավարությունը 2 ամսով աջակցությունը կերկարաձգի

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը, այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն է հայտնել՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին տարածք տրամադրել Արցախի ներկայացուցչության շենքում, և իրենք կշարունակեն այդտեղ աշխատել։

«ՀՀ կառավարությունը ոչ միայն 2 ամսով երկարացնելու է 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է: Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն, նրանք ընդունել են դրանք։ Միևնույն ժամանակ, ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում»,- փոխանցեց խորհրդի անդամը։

Նժդեհ Իսկանդարյանը նաև հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարված աշխատանքը: Ըստ նրա`եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքը իրականացնելու, ապա կաշկանդված չեն լինելու դիմել այդ քայլին:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 29-ին, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց էր սկսել և վրան տեղադրել Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում էին, որ կառավարությունը չչեղարկի «40+10 000» դրամների աջակցության ծրագիրը: Արցախցիները նաև 12 կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել կառավարությանը:

Մանյա Պողոսյան