Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է. ՄԻՊ

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ քննարկվել են ատելության խոսքի դեմ պայքարի կառուցակարգերը՝ պետական մարմինների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության համատեքստում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից համաֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի «ԳԼԿ III. Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, խթանելու պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունը՝ Եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ, նվազեցնելու հանրային միջավայրում ատելության խոսքի դրսևորումները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ շեշտելով դրանց նշանակությունը ժողովրդավարական գործընթացների զարգացման և հանրային վստահության բարձրացման գործում:

«Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է։ Այն բազմաթիվ խնդիրների և հանցագործությունների հիմք է դառնում: Թիրախավորվում է անձի կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությունը, սեռը, գենդերային ինքնությունը և այլն։ Ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում այն բավական մեծ տարածում ունի։ Ատելության խոսքի կանխարգելման հարցում լրագրողների դերը շատ մեծ է, իսկ նման կառուցողական քննարկումները նպաստում են խնդիրները համատեղ լուծելուն», – նշել է Անահիտ Մանասյանը։

Ըստ Պաշտպանի՝ մեր երկրում ատելության խոսքը հնչում է ամենուր՝ ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, այնպես էլ՝ մասնագիտական համայնքների կողմից: Այս համատեքստում շատ կարևոր է կրթական համակարգի վերափոխումը, անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ բացի քրեաիրավական պատասխանատվությունից, նաև օրինակ` վարչական պատասխանատվության նախատեսում։

Առաջին պանելային քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և Հայաստանի Հանրային Ռադիոյի լրատվական ծրագրի ղեկավար Լիանա Եղիազարյանը անդրադարձել են պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև հաղորդակցության ամրապնդման հարցերին, քննարկել են Եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը, անդրադարձ է կատարվել ատելության խոսքին առնչվող տարբեր հարցերի։
Այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Սարա Վասիլեն և Էկատերինե Սխիլաձեն խոսել են Մարդու իրավունքների պաշտպանի դերի վերաբերյալ՝ ատելության խոսքի և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում, անդրադարձել Եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին: Նրանք անդրադարձել են նաև ԶԼՄ-ների կողմից խոցելի խմբերի, այդ թվում՝ խտրականության դեպքերի լուսաբանմանը՝ էթիկական չափանիշներին համապատասխան՝ խթանելով ներառական մոտեցումը, հավասարությունն ու բազմազանությունը:
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը քննարկել են ատելության խոսքի և խտրականության կանխարգելման համատեքստում լրատվամիջոցների կողմից զգայուն թեմաների լուսաբանմանն ու հաղորդակցման ապահովմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերին ատելության խոսքի, խտրականության բացառման և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, միջազգային գործընկերներ, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներ, այդ թվում՝ առցանց ձևաչափով։