Համաներումը կշրջանցի՞ ցմահ դատապարտյալին․ ծնողները նոր իրավիճակի հետ հույսեր են կապում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Համաներում լինելու մասին լուրին Մկրտչյանների ընտանիքը սպասում էր արդեն 8 տարի։ Նրանց որդին՝ Արթուրը, ցմահ դատապարտյալ է 5 զինվորի սպանության մեղադրանքով։ Այսօր առավոտը նրանց համար բարի չէր:

«Իմացել ենք, որ ցմահների մասին ըտեղ ընդհանրապես չկա նյութ»,- համաներման փաստաթղթի մասին ասում է Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը։

Քրեական գործի նյութերով 22 տարի առաջ Արթուրը սահմանին ծառայություն իրականացնելիս միանգամից 3 ավտոմատով սպանել է իր հինգ ծառայակիցներին։ 19-ամյա Արթուրը մինչև այսօր պնդում է՝ ինքը դեպքից տեղյակ չէ։ Հայրը հիշում է, որ որդու մեղքն ապացուցելու համար զինվորական ոստիկանությունը երեք օր պատանդ է պահել իրեն ու իր մեծ որդուն։

«Զինվորական ոստիկանությունում ամեն ձևի ստիպել են, որ ինքն իրա վրա վերցնի։ Հայրդ էլ ա մեր մոտ, եղբայրդ ա մեր մոտ, եղբորը իրա աչքի առաջ ձեռքերը կապել են շղթայով, քցել դռան վերևից ու իրա աչքի առաջ եղբորը տանջահար են արել, թե ծեծելով, թե տոկի տալով։ Տեսել են, որ Արթուրը չի ուզում կոտրվի, ասել են՝ տես, առավոտը կհելնես, կտենաս, որ ախպերդ ինքն իրեն կախել ա կամերում։ Ստիպված ինքն էլ ա ասում, ասում ա, որ Գուրգենը չլիներ, ես կյանքում վիզ չէի առնի, չարած բանը ո՞նց կարամ ես վիզ առնեմ։ Ասել ա՝ բերեք, ինչ ա պետք, բերեք ես ստորագրեմ, մենակ ախպորս բան մի ասեք»,- որդու խոսքերն է հիշում հայրը։

Հայրը կասկածում է, որ այս գործը երբեք չի բացահայտվի, քանի որ սպանությունից առաջ իրականում տեղի է ունեցել զենքի վաճառք և վաճառողները սպանել են այդ գործի մասնակից հինգ վկաներին։

«Ոչ փաստ կար, ոչ հետք կար, ոչ մատնահետք կար, երեք ավտոմատ ա աշխատել, որից մեկը աշխատեցին ամեն ձևի ծածկեն էդ ավտոմատը, որովհետև չաստում ըտենց ավտոմատ չկա, կարճափողերից ա, որ զինվորական ոստիկանությունն ա օգտագործում, ու էդ զենքից են ծախել դեպի Ադրբեջան, ես բացեիբաց եմ ասում։ Մի հատ չէ, երկու հատ չէ, հազարներով են ծախել»,- բացահայտում է Համբարձում Մկրտչյանը։

Արթուրի հայրը հիշում է այդ ժամանակվա զինվորական դատախազի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի հետ իր զրույցը այն բանից հետո, երբ հասկացել է, որ որդին բացարձակապես տեղյակ չէ, թե ինչու են հենց իր վրա կանգ առել:

«Որ իմացավ ես ինչ-որ բան գիտեմ, այսինքն, ոչ թե․․․ ասենք, ես գիտեմ, որ իմ էրեխեն չի արել, ասավ՝ դու պըտի ասես, թե ով բերեց էդ խաբարը քեզ հասցրեց։ Ասի՝ ով բերել, բերել ա, բա հեսա կհելնեմ, կքցեմ ոտքերիս տակ կիմանաս, ասի՝ էդ ձևով էլ տղուս ես ստիպել, որ վիզ առնի։ Միանգամից վսյո, յան տվեց։ Ու վրես քրեական գործ սարքեց»,- հիշում է Համբարձումը։

8 ամիս էլ Արթուրի հայրն է նստել բանտում։ Այսօր նա հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը նոր հայացքով կնայի որդու գործին, ի վերջո Արթուրի և Նիկոլի միջև նույնիսկ քրեադատավարական հարազատություն կա։

«Նիկոլին որ էն ժամանակ գործ սարքեցին տարան դատելու, քննիչը եղել ա նույն քննիչը, որը եղել ա մեր երեխի վրա գործ սարքող քննիչը։ Ինձ էդ Նիկոլն ա ասել։ Որ ազատվեց գնացի մոտը տեսնելու, ասեց՝ Թարվերդյան Սուրիկը,- դե Նիկոլը նախքան էդ մի քանի տող գրել էր Արթուրի գործից,- էդ Սուրիկը ասեց Նիկոլին՝ էդ գործի մասին դու գրել ես, չէ՞, ես եմ սարքել, հիմա քո վրա ընենց գործ կսարքեմ, կեթաս էլ հետ չես գա։ Իսկ դատող դատավորը եղել ա նույն կինոների սերիալ պատմող Ավետիսյան Սերժիկը»,- ասում է Համբարձում Մկրտչյանը։

Արթուրի մայրը նկատում է, որ որդին բանտից դուրս գալու ոչ մի տարբերակ չունի համաներումից բացի, մինչդեռ արդեն երկար տարիներ նրան ստիպում են ներման դիմում գրել պատժաժամկետը կրճատելու համար։

«Էս պահով կարելի ա ասել ոչ թե համաներում, այլ մանիֆեստի նման մի բան պիտի լիներ, որովհետև նախկին իշխանությունները գիտեն մարդկանց ոնց են դատապարտել, առավելևս Արթուր Մկրտչյանին։ Ինքը երբեք ներում չի խնդրի, չի խնդրի չարածի համար»,- վստահեցնում է Ջավահիր Մկրտչյանը։

Մայրն ասում է, որ նույնիսկ տուժողների հարազատներն են համոզված, որ Արթուրը հինգ զինվորականի սպանության հետ կապ չունի։

«Հանդիպել ենք, շատ հանգիստ իրավիճակում, իրանք էլ գիտեն ինչ ա կատարվում»,- ասում է մայրը։

Տիկին Ջավահիրի համար կյանքը կորցրել է բոլոր գույները 22 տարի առաջ․ «Տեղյակ չեմ կնունք-ծնունդից, հարսանիքներից, միակ ճանապարհը բերդն ա»։

Արթուր Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում դեռևս չի արձանագրվել ցմահ դատապարտյալին համաներելու դեպք։ Ըստ նրա, հարցն այն է, որ նոր իշխանությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք, որի պայմաններում հաստատ կգտնվի այն կետը, որով հնարավոր կլինի վերաբացել Արթուր Մկրտչյանի գործը։

Մհեր Արշակյան