Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը
Քաղաքականություն
26.04.2025 | 12:57
Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը: Ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ներառյալ աշխարհի առաջնորդները:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կարդինալներն ու եպիսկոպոսները հրաժեշտ են տվել նրան: Ապա աշխարհի առաջնորդները հերթով մոտենում են աճյունին՝ հրաժեշտ տալու Պապին։
Հուղարկավորությանը զուգահեռ կսկսվի իննօրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր Պապին: