Անդրանիկ Քոչարյանի վարքին պետք է գնահատական տրվի․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քնարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագծին պետք է գնահատական տրվի։

«Ես համարում եմ, որ, այո՛, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Հիմա կա դրա անհրաժեշտությունը» ,- ասաց պատգամավորը։

Ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին դեմ են քվեարկելու։ Նա նաև ասել էր, որ աշխատում են ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ, որտեղ կքննվեն պատգամավորների էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը:

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, ապա ասել էր՝ «Մաքրեք ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով ԱԺ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում։