Ալեքսանդր Սարգսյանի գործով ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն
Հասարակություն
05.10.2018 | 17:03ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՄԻՊ Հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
«Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով մի շարք հարցեր։ Օրենքով սահմանված կարգով պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման և բարձրացված հարցերի կապակցությամբ գրությունն է հասցեգրել ՀՀ գլխավոր դատախազություն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի կամավոր ՀՀ պետական բյուջե վերադարձնի «ժողովրդից գողացած փողերը»: