Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Էմանուել Մակրոնի հրաժեշտի խոսքը՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ազնավուրն ուզում էր մեկ դար ապրել, նա խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին մատուցված ազգային տուրքի արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից. «Նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները…»:

«Բոլոր առաքինություններից նա կարևորում էր հավատարմությունը. հավատարմությունն իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաև հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը»,- նշել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը գնահատանքի խոսքեր է հնչեցրել Ազնավուրի մասին՝ որպես ֆրանսիացու, հայի, հայ-ֆրանսիական բարեկամության կամրջի, հրաշալի բանաստեղծի ու փիլիսոփայի:

«Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- հավելել է Էմանուել Մակրոնը:

Նշենք, որ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը, ԱԳ և մշակույթի նախարարները: Էմանուել Մակրոնից բացի՝ արարաղությանը ներկա են նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Հավելենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված: