Քասախի և Պռոշյանի բնակիչները դարձյալ ճանապարհ են փակել․ ՏԿԵՆ-ն առաջարկում է խնդրի լուծման տարբերակներ

Լուրեր

02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը։ Նրանք պահանջում են, որպեսզի 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղեր՝ Պռոշյան և Քասախ: Քասախ գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ գյուղ մտնելու համար ավտոբուսը ընդամենը 500 մետր պետք է անցնի, իսկ Պռոշյան հասնելու համար մեկ կիլոմետր։

«400-ից ավել ուսանող ունի Պռոշյան համայնքը, 700՝ Քասախ համայնքը։ 1100 հոգի իջացրին Ֆիզիկայի խաչմերուկ, կարողանալու՞ են ապահովեն նրանց ազատ տեղաշարժը։ Դեռ չեմ ասում աշխատող ժողովրդի մասին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչների խոսքով նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակ զբոսայգու մոտ։

Վերջին անգամ այս համայնքների բնակիչները ճանապարհը փակել էին ապրիլի 10-ին: Այդ ժամանակ Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները նշեցին, որ 25 համարի ավտոբուսի հարցը մասամբ լուծվել է, այն կհասնի մինչև ՊՆ նախկին շենք, որտեղից կվերադառնա Երևան, իսկ 59 համարի ավտոբուսը պետք է հանվի: Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու էր 250 և 200 դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քասախ և Պռոշյան համայնքների երթուղու սպասարկման վերաբերյալ բնակիչների ակցիայի ընթացքում հաղորդագրությունն տարածեց, ըստ որի՝ ուղեվարձը կլինի 150-ից 200 դրամ։

«Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ: Մասնավորապես.

1.Փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն) Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2.Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3.Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4.Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5.Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։

Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ տարածքայի կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունը ապրիլի 25-ին բնակիչներին կրկին կընդունի։