Երեխաներին ուղղված ի՞նչ հանրային ծախսեր են իրականացվել Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
05.10.2018 | 12:05ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույց է պատրաստել: Ուսումնասիրություն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
Զեկույցը ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում: