ԱՄՆ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրության մասին

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել են Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մտադրության շուրջ հուշագիր։  Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի  ֆեյսբուքյան գրարումը։

«Այսօր մենք քայլ արեցինք դեպի Միացյալ Նահանգների հետ համատեղ տնտեսական գործընկերության համաձայնագիր։ Ուկրաինան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են հուշագիր, որը ցույց է տալիս մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը և մեր երկու ժողովուրդների համար շահավետ համաձայնագիրը ավարտելու և կնքելու մտադրությունը»,-ասվում է Սվիրիդենկոյի հայտարարության մեջ։

Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է ստեղծել Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ։

«Համապատասխան համաձայնագիրը կբացի հնարավորություններ զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։ Սա այն նպատակն է, որի համար թիմերն աշխատում են փաստաթղթի վրա», – ասել է պաշտոնյան՝ նշելով, որ համաձայնություններով հաստատում են ամերիկյան ժողովրդի ձգտումը՝ ուկրաինացի ժողովրդի հետ միասին ներդրումներ կատարել ազատ, ինքնիշխան և անվտանգ Ուկրաինայում։

«Առջևում համաձայնագրի տեքստի վերջնականացումն ու ստորագրումն է։ Իսկ հետո՝ խորհրդարանների կողմից վավերացումը»,- գրել է Սվիրիդենկոն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել «տեխնիկական թիմերին՝ ուկրաինական և ամերիկյան՝ իրենց մասնագիտական, կառուցողական և արագ աշխատանքի համար»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները կարող են այսօր ստորագրել մտադրության հուշագիր հանածոների համաձայնագրի  շրջանակներում։ Նա նաև հավելել էր, որ իրավաբանները դեռևս աշխատում են համաձայնագրի վրա։

Զելենսկին ասել էր, որ որ երկու երկրների միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվել են առցանց՝ հինգշաբթի օրը։Անցյալ շաբաթ Կիևի պատվիրակությունը մեկնել էր Վաշինգտոն՝ համաձայնագիրը քննարկելու համար։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափն էլ  նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան հաջորդ հինգշաբթի՝ ապրիլի 24-ին, կստորագրեն Ուկրաինայի հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

«Մենք ունենք օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիր, որը կարծում եմ, կստորագրվի հաջորդ հինգշաբթի առաջիկայում։ Եվ ես ենթադրում եմ, որ նրանք պատրաստվում են իրականացնել այս համաձայնագիրը։ Կտեսնենք»,- ասել է Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանը։

Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստվում էին փետրվարի վերջին համաձայնագիրը կնքել։ Սակայն գործարքը չեղյալ էր հայտարարվել  Սպիտակ տանը Զելենսկիի, Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև  հրապարակային վեճից հետո։ Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ընդերքի մասին համաձայնագրի նոր տարբերակը։ Փաստաթղթի այս տարբերակում արդեն խոսքը  Ուկրաինայի բոլոր օգտակար  պաշարներին հասանելիության մասին էր։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ սա տարբերակներից միայն մեկն է, և որ համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի