ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պետք է ցուցմունք տա Ռուբեն Վարդազարյանի գործով. դռնբաց նիստին փորձում էին խոչընդոտել Factor TV-ի մուտքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստին այսօր պետք է ցուցմունք տա ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, որը նախկինում դատավոր է եղել:

Վարդազարյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա:

Վերջինս 2021 թվականին հայտնել է, որ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել է իրեն և խնդրել, հորդորել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման հետ չկապված խափանման միջոց ընտրվի:

Անդրանիկ Սիմոնյանը մի քանի անգամ հրավիրվել է դատական նիստին, սակայն վերջինս, պարտավորված լինելով ներկայանալ դատարանի կանչով, չի եկել: Դատարանը արձանագրային որոշում է կայացրել այն մասին, որ առկա է վկային հարցաքննելու անհնարինություն և հրապարակել Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը:

Դատավոր Վահե Դոլմազյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, սակայն խորհրդակցական սենյակում որոշել է վերսկսել գործի քննությունը՝ ի թիվս այլնի այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտություն կա Անդրանիկ Սիմոնյանին հարցաքննելու:
Այսպիսով՝ Սիմոնյանը կրկին կանչվել է դատարան ու այսօր պետք է ցուցմունք տար:

Այսօր, ամենայն հավանականությամբ, Սիմոնյանի դատարան գալու հանգամանքով պայմանավորված, դատարանում ուժեղացված ծառայություն է իրականացվում:

Երբ Factor TV-ի լրագրողը մուտք գործեց նիստերի դահլիճ, կարգադրիչները խնդրեցին առայժմ դատարանի միջանցքում սպասել, իսկ հետո փորձում էին այլևս չթույլատրել Factor TV-ի օպերատորի և լրագրողի մուտքը դահլիճ:

Մինչդեռ Դատական իշխանության պաշտոնական՝ court.am կայքում առկա է Վարդազարյանի գործի վերաբերյալ տեղեկություն այն մասին, որ նիստը դռնբաց է: Կարգադրիչները որևէ պարզաբանում չտվեցին այն մասին, թե ինչու չի թույլատրվում ներկա գտնվել նիստին, որից հետո փորձեցինք կապ հաստատել նաև Հակակոռուպցիոն դատարանի խոսնակի հետ:

Շուտով ստացանք պատասխան այն մասին, որ նիստը դեռևս չի սկսվել, մինչդեռ նիստը սկսված էր: Ստիպված եղանք չենթարկվել կարգադրիչի պահանջին ու մուտք գործել դահլիճ դատավորից պարզաբանումներ պահանջելու համար, թե ինչու է խոչընդոտվում մեր աշխատանքը:
Ինչպես պարզվեց, դահլիճում արդեն իսկ վարույթի մասնակից չհանդիսացող անձ կար՝ Ռուբեն Վարդազարյանի որդին:
Երբ դատավորին հարց ուղղեցինք՝ արդյոք նիստը դռնփակ դարձնելու որոշում կա, եթե ոչ, ապա ինչո՞ւ են կարգադրիչները խոչընդոտում մեր աշխատանքը, դատավորը որևէ պարզաբանում չտվեց, բայց և չարգելեց ներկա գտնվել դահլիճում և կատարել մեր աշխատանքը:

Տեղեկացանք նաև, որ Անդրանիկ Սիմոնյանը հայտնել է , որ 15 րոպե ուշացած է ներկայանալու, սակայն Վարդազարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու,ուստի Սիմոնյանը դեռևս չի հարցաքննվել:

Արաքս Մամուլյան