Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անգամ արտակարգ պատահարների դեպքերում մեծաթիվ հիվանդների միաժամանակյա ընդունումը, անհրաժեշտ ախտորոշումների կազմակերպումը և բուժումն անցնում է հարթ։ Դրան նպաստում են ոչ միայն վերջին տարիներին իրականացված վերազինումը, այլև շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքում շուրջօրյա հերթապահություններին բարձր պատրաստվածությումբ անհրաժեշտ մասնգետների լիարժեք ապահովվածությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի հետ այցելել է կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, հիվանդանոցի թողունակությանն ու ընթացքիկ աշխատանքներին։

Տնօրեն Արա Մինասյանը համառոտ ներկայցնելով կենտրոնի ստեղծման և զարգացման պատմությունը` մանրամասնել է վերջին տարիներին ծավալված նոր ծառայություննների, իրականացված ներդրումային ծրագրերի մասին, որոնց շնորհիվ ողջ համալիրն արդիականացվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Դրանով մեծապես բարձրացել է ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։

Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։ Այստեղ առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև վերջին տարիներին կազմավորված մանկական սոմատիկ բաժանմունքը, որտեղ բարձրակարգ մասնագետներով ապահովվածությունից բացի հարմարավետ պայմաններ են ստեղծվել փոքրիկների համար։ Պատահական չէ, որ այս բաժանմուքում ևս հիվանդների մեծ հոսք կա։

Տնօրենն առանձնակի հպարտությամբ է ներկայացրել նաև համալիրի ծննդատունը, որը նույնպես վերջին տարիներին ապահովվել է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեխնիկապես հագեցված վերակենդանացման բաժանմունքի առկայությունը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունն ու մասնագետների մեծ թիմով հերթապահությունները շահառուների վստահության հիմք են դարձել։

Այս կենտրոնում բարձր են գնահատում հայրենի բժշկության զարգացմանն ու առաջընթացին նպաստ բերած մասնագետների վաստակը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի երբեմնի աշխատասենյակում ստեղծված թանգարանում նրանց լուսակարներն ու կենսագրական փաստերը դրա վկայությունն են։ Այս ամենն, անշուշտ, ոգեշնչում է երիտասարդ բժիշկներին մարդասիրական մասնագիտությունն առավել նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարելու գործում։

Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի արդյունավետ կառավարման կապակցությամբ, ինչի արդյունքում ապահովվում են ոչ միայն բազմապրոֆիլ հիվանդանոցի ամենօրյա անխափան գործունեությունը, այլև մշտական զարգացումը։