«Հարմար չեղավ, չմասնակցեցի». Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը՝ ավագանու նիստի մասին 

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում այսօր կայացած ավագանու անդրանիկ նիստին չմասնակցեցին ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամները, այլև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Դավիթ Մինասյանը։ Նրա գլխավորած քաղաքական ուժն ընտրությունների արդյունքում 900 քվե էր հավաքել և ստացել 2 մանդատ։ Ավագանու առաջին նիստին «Ազգային առաջընթաց»-ից մասնակցում էր միայն ավագանու անդամ Մարինե Աբրահամյանը։

Փաստացի, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը դեռևս օրեր առաջ նշանակված ավագանու առաջին նիստին այդպես էլ չներկայացավ։ Factor TV-ն կապ հաստատեց Մինասյանի հետ փորձելով հասկանալ՝ բոյկոտե՞լ էր նիստը.

«Որ բոյկոտած լինեի, իմ խմբակցության ավագանու մյուս անդամն էլ չէր ներկայանա նիստին։ Ուղղակի հարմար չեղավ, չմասնակցեցի»։

Այսինքն, սա ենթադրո՞ւմ է, որ հաջորդ նիստերին մենք կտեսնենք Դավիթ Մինասյանին, նախկին համայնքապետը դրական պատասխան տվեց։ Իսկ սպասվո՞ւմ է համագործակցություն համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանի հետ. «Նորմալ եմ համարում, ժողովրդի մեծամասնության քվեն ստացել է, օրենքի ուժով էլ դարձել է համայնքի ղեկավար, շնորհավորել եմ։ Համագործակցության առաջարկ չի եղել»։

Մարտի 20-ին կայացած ընտրություններից հետո անցնող 16 օրերի ընթացքում արդյո՞ք հանդիպում եղել է Գրիգորյանի հետ, Մինասյանը բացասական պատասխան տվեց։

Ավագանու առաջին նիստին Փարաքարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 7 անդամները ևս չէին ներկայացել։ Factor TV-ի հետ զրույցում ընտրական ցուցակի առաջին համար, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նշել էր, որ բոյկոտ չի եղել։

«Ուղղակի ես շատ վաղուց հիվանդանոցում պլանավորած գործեր ունեի, մյուսներից տեղյակ չեմ, չգիտեմ, բայց բոյկո՞տ՝ չկա՛ նման բան։ Մենք մի համայնքի բնակիչ ենք, մեր ժողովուրդը մեզ մասը ձայն է տվել, պետք է այդ ձայնը պահենք ու համայնքը շենացնենք»,- նշել էր նա։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարին Դավիթ Մինասյանը Փարաքար համայնքի ավագանու անդամ, այնուհետև համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակով։ Նրա ընտրվելը հարթ չի եղել։ Այդ ժամանակ ցույցեր և բողոքի ակցիաներ էին իրականացնում «Ապրելու Երկիր» խմբակցության ավագանու անդամներն ու նրանց աջակիցները։

Փարաքարում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր ավագանու 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 6, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5 մանդատ, սակայն համայնքի ղեկավար ընտրեցին ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուին։ ՔՊ-ի և Դավիթ Մինասյանի համագործակցության նպատակն էր ամեն գնով Փարաքարում պահել իշխանությունը։ Որպեսզի Դավիթ Մինասյանը դառնար համայնքի ղեկավար, ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվեցին, որ ընտրվելուց հետո առաջին 2.5 տարին ղեկավարելու է Մինասյանը, հաջորդ 2.5 տարին՝ ՔՊ թեկնածուն։ Այդ պայմանավորվածության հիման վրա էլ Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և համայնքի ղեկավար ընտրվեց Լյուդվիգ Գյուլնազարյանը:

 

Ռոզա Վարդանյան