«Բոյկոտ չի եղել, հիվանդանոցում գործեր ունեի». ինչո՞ւ ՔՊ ավագանու 7 անդամները չմասնակցեցին Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստին

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում այսօր կայացավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում օրենքի ուժով ընտրված ճանաչվեց «Միասնություն» դաշինքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Նիստն անցավ առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 7 անդամների ներկայության։ Փաստացի, քվորումն ապահովել էին միայն «Միասնություն» դաշինքի 12 և «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու 1 անդամները։

Factor TV-ն կապ հաստատեց Փարաքարի համայնքապետի պաշտոնի համար պայքարող, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ պարզելու՝ սա բոյկոտի դրսևորո՞ւմ է։

«Իհարկե ո՛չ։ Ուղղակի ես շատ վաղուց հիվանդանոցում պլանավորած գործեր ունեի, մյուսներից տեղյակ չեմ, չգիտեմ, բայց բոյկո՞տ՝ չկա՛ նման բան։ Մենք մի համայնքի բնակիչ ենք, մեր ժողովուրդը մեզ մասը ձայն է տվել, պետք է այդ ձայնը պահենք ու համայնքը շենացնենք»,- նշեց Գյուլնազարյանը։

Դժվար չէ՞ իշխող ուժից դառնալ ընդդիմություն. Factor TV-ի հարցին ի պատասխան Գյուլնազարյանը բացասական պատասխան տվեց.

«Իհարե ո՛չ։ Իմ առաքելությունը կայացել է ու կայանում է հայրենիքի և համայնքի շենացումը, դրա համար, կարծում եմ, «դժվար»-ի կամ «հեշտ»-ի բան չկա»։

Այսօրվա նիստից հետո Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, անդրադառնալով ՔՊ-ի հետ համագործակցելուն, նշել էր. «Ես ասել եմ և կրկին հաստատում եմ՝ համայնքը ղեկավարելու համար որևէ առաջարկություն չեմ արել «Քաղաքացիական պայմանագրին» և չեմ էլ պատրաստվում»։

Նույն հարցն ուղղեցինք նաև Լյուդվիգ Գյուլնազարյանին. «Համագործակցության հետ ոչ մի բան չունեմ պլանավորած, իմ համագործակցությունն իմ համայնքն է, իմ բնակիչն է, իմ բնակչի խնդրին լուծում տալն է։ Ուրիշ համագործակցություն չեմ կարող ունենալ ես»։

Անդրանիկ նիստի ընթացքում որոշվեց, որ Գրիգորյանի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Կմասնակցի՞ Փարաքարի ավագանու ՔՊ խմբակցությունը։ Գյուլնազարյանն անորոշ պատասխան տվեց. «Չեմ կարող ասել, թե մինչև 19-ը ոնց կլինի։ Քաղաքական բոյկոտ ընդհանրապես չկա ու իմաստ էլ չկա, ինչի՞ բոյկոտել, ո՞ւմ դեմ բոյկոտել։ Նորից եմ ասում՝ իմ առաքելությունն իմ համայնքի շենացումն է, վե՛րջ»։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փարաքարում հավաքել էր 3669 քվե՝ ստանալով 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 6508՝ 12 մանդատ, «Ազգային առաջընթաց»-ը՝ 900 քվե՝ 2 մանդատ, իսկ «Կայունություն» կուսակցությունը ստացել էր 426 քվե և չէր հաղթահարել շեմը։

 

Ռոզա Վարդանյան