Վարդանիկը կողմ է, որ ՀՀ-ն դառնա միութենական պետության մաս. դա ՀՅԴ 004 շրջաբերականի իրագործումն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

«Ձեր նպատակը ՀՀ անկախության վերացումն է ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ: Բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ձեզ մոտ դա չի հաջողվելու, ո՛չ ձեզ մոտ է հաջողվելու, ո՛չ ձեր՝ տարբեր տարիների կոալիցիոն գործընկերների»,- դիմելով դաշնակցական պատգամավորներին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ երբ Հայաստանը անկախանում էր, Դաշնակցությունը դեմ է եղել Հայաստանի անկախացմանը, ընդգծելով՝ դա փաստագրված է:

«Ու դուք էսքանից հետո եկել պետություն ու անկախություն եք պաշտպանում: Բայց սա դեռ ամենը չէ, 2022-ին Դաշնակցությունը ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը:

2023 թվականին Դաշնակցությունը Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանափոխություն են իրականացնում ԼՂ-ում, ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում»,- հիշեցրեց Ռուբինյանը:

«Պատահական չէ, որ այսօր Գյումրիում իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրված կոմունիստ հավատացյալ Վարդանիկը հայտարարեց, որ կողմ է, որ Հայաստանը Բելառուսի օրինակով դառնա Միութենական պետության մաս, ինչը, ի դեպ, Դաշնակցության 004 շրջաբերականի իրագործումն է»,- հայտարարեց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այսօր նշել էր, որ կողմ է, որպեսզի ՀՀ-ն դառնա ՌԴ-Բելառուս միութենական պետության մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։