Սիրուշոյին պատկանող ՓԲԸ-ն 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդեր վաճառող ընկերությունների դեմ․ պահանջում է առգրավել դեռևս չվաճառված զարդերը

Լուրեր

10.12.2025 | 19:10
Ինչքան շահույթ են ստացել ապահովագրական ընկերությունները
10.12.2025 | 19:00
Հատուկ ծառայությունները հանցանքով են բացահայտում հանցանքը, անընդունելի՛ է․ կոչ եմ անում ՀԱԵ բարեփոխողներին՝ բարեփոխվեք․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 18:50
Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ժամանակավորապես կփակվի
10.12.2025 | 18:41
Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 
10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
Բոլորը

«Սիրուշո պրոդաքշն» ՓԲԸ-ն վերջին 1 ամսվա ընթացքում 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդերի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ գործերը կապված են երգչուհու՝ արծաթյա զարդերի բիզնես գործունեության հետ։

Հայցադիմումներով պահանջվում է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ներին դադարեցնել (կասեցնել) «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ իրավունքները խախտող գործողությունները»։

Խոսքը «Սիլվեր Սթորի» ՍՊԸ-ի, «Թամարա Բալիկյան Անդրանիկի» Տաթևիկ Եղիազարյան Ռաֆիկի», «Աստղիկ Ալեքսանյան Հրահատի» ԱՁ-ների դեմ հայցադիմումների մասին է։ Վերջին ԱՁ-ի դեմ ընկերությունից երկու հայցադիմում է ներկայացրել։

Հայցադիմումներով ՓԲԸ-ն պահանջում է արգելել ընկերություններին պատկանող սոցիալական հարթակներում հրապարակված, ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ-ի զարդերի օրինակների վերարտադրումը, տարածումը (վաճառքը) սոցիալական մեդիայի և առցանց հարթակների և խանութ սրահների միջոցով։ Բացի այդ՝ բռնագրավել (առգրավել) նրանց պատկանող սոցիալական հարթակներում հրապարակված կեղծ և նմանակված զարդերի արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակները։

Արաքս Մամուլյան