Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դեպքից։

«Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ, պարզեցին, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։

Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։
Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։