Գրել եմ՝ համա՛ր տուր, որ բացատրեմ, դա «ռազբորկա՞» է․ Սարիկ Մինասյանը վիրավորանքի դեմ պայքարում է վիրավորելով

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար, ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել Ֆեյսբուքում արված մի մեկնաբանության պատճառով։ Մինասյանը երեկ սոցիալական ցանցում շնորհավորել էր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ինչին ի պատասխան օգտատերերից մեկը վիրավորական մեկնաբանություն էր թողել հետևյալ բովանդակությամբ․ «Բայց ՔՊ-ից շնորհավորանք ընդունելը ժեխություն է, մարդ ինչքան ժեխ պտի էղնի, որ ըսոնց ետևից էրտա»։

Այս մեկնաբանությանն ի պատասխան Սարիկ Մինասյանն էլ իր հերթին վիրավորական տոնով արձագանքել է․ «Դու քո էությամբ ես դա։ Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա իրան բացատրենք, կին ես ի՞նչ քեզ ասեմ»։

Factor.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Սարիկ Մինասյանից, թե ինչո՞ւ է քաղաքացուն «ռազբորկայի» կանչում։

«Ուզել եմ, որ բացատրեմ՝ էդ շնորհավորանքը իրեն էլ կվերաբերվի, ինչպես հազարավոր մայրերի, քույրերի։ Ոչ ոք չի քննադատում, որ նա հազարավոր մայրերի ու քույրերի վիրավորել է այդ բառով, իսկ ես որ գրել եմ՝ համար տուր, որ բացատրեմ դա «ռազբորկա՞» է։ Որ համարը տար բացատրելու էի, որ մայրերին ու քույրերին չեն վիրավորում, որովհետեև մայրերն ու քույրերը մեր սրբություններն են, չի կարելի քաղաքական առումով թիրախավորել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Սարիկ Մինասյանը։

Ուշագրավ է, որ Մինասյանը քննադատում է օգտատիրոջն այն շեշտադրմամբ, որ անթույլատրելի է վիրավորելը, բայց ինքն է փոխադարձ վիրավորանքով պատասխանում՝ նշելով՝ «էությամբդ ես ժեխը»։

Մինասյանից հետաքրքրվեցինք, եթե վիրավորանքն անթույլատրելի է համարում՝ ինչո՞ւ է ինքը նման կերպ պատասխանում։ «Եթե նա հազարավոր մարդկանց վիրավորում է, ուրեմն էությամբ ինքն է այդպիսին»,- կրկին ասաց Մինասյանը։

 

Նարեկ Կիրակոսյան