ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են վարչապետի թեկնածու առաջադրել, հարց է այն, թե ընտրվելու դեպքում, կկարողանա՞ շենքից դուրս գալ ու երկիր կառավարել․ Արմեն Բաղդասարյան

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ամեն ինչ բավականաչափ պարզ էր, հասկանալով, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենք չեն հայտնվի խորհրդարանում կամ շատ ավելի քիչ ներկայացված կլինեն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միավորվեցին և կոշտ քայլի գնացին։ Նրանք սխալվեցին։ Նրանք դրանով ոչնչի չհասան, հասարակության մեջ կոտրեցին իրենց նկատմամբ եղած չնչին վստահությունը, որը դեռ մնացել էր»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին, ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Վերլուծաբանը քիչ հավանական է համարում վարչապետի հրաժարականից հետո այլ խորհրդարանական ուժերի կողմից նոր թեկնածուի առաջադրումը, ասում է, եթե անգամ առաջադրեն՝ այդ թեկնածուն շենքից դուրս գալ չի կարողանա․ «Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին մի շատ պարզ բան՝ վարչապետը կարող է անգամ 20 րոպեում հարյուր հազարավոր մարդկանց մոբիլիզացնել և բերել ԱԺ։ Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրեն, կանցկացնեն, թե ոչ, ասեմ նրանք այդ հնարավորությունը ունեն, այլ հարց է, թե իրենց ընտրած այդ վարչապետը կկարողանա՞ դուրս գալ շենքից և կառավարել երկիրը, թե՝ ոչ։ Երեկ ակնհայտ երևաց, որ չեն կարող, որովհետև հասարակությունը չի ընդունի այլ ուժերի թեկնածուին, անկախ նրանից, թե ով կլինի»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև դեկտեմբերի առաջին կեսն անցկացնելու վարչապետի հայտարարությանը՝ Բաղդասարյանը նշեց, որ դա այլևս քննարկման առարկա չպետք է դառնա․ «Դա գուցե լավագույն տարբերակը չէր, գուցե նորմալ իրավիճակներում շատ ավելի լավ կլիներ, եթե մայիսին լինեին ընտրությունները, բայց ՀՀԿ-ի այս պահվածքը ցույց տվեց, որ հապաղել չի կարելի և այս իրավիճակում դա արդեն քննարկելն անիմաստ է։ Ակնհայտ երևաց, որ կա քաղաքական խորը ճգնաժամ, իսկ ինչքան շուտ դուրս գանք այդ ճգնաժամից, այդքան լավ երկրի համար։ Այսինքն՝ հիմա դրական եմ վերաբերվում այդ որոշմանը, քանի որ այլ ելք պարզապես չկա»։

Լիլիթ Շաբոյան