Նախատեսվել են սնանկության համապարփակ կարգավորումներ. առաջին անգամ մշակվել է Սնանկության օրենսգիրքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության  նախարարությունից՝ նշելով, որ նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Սնանկության օրենսգրքի նախագծով, ի թիվս այլնի, կարգավորվելու են մի շարք հարցեր: Միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, այդ թվում՝ օրենսգրքով կարգավորվել են նաև վարութային և դատավարական բոլոր ընթացակարգերը, գործերի ենթակայությունը և այլն:

Տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը։Հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը, ամբողջությամբ նորովի նախագծվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը՝ փոխարինելով սնանկության վտանգի վարույթին:Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը խմբավորվել են առանձին դասերում՝ շահերի որոշակի ընդհանրությամբ: Ֆինանսական առողջացումը հնարավոր կլինի պարտադրել դատարանի որոշմամբ («cram-down»)։

Անդրադարձ է կատարվել սնանկության հատուկ ընթացակարգերին, մասնավորապես՝ նախատեսվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության համապարփակ կարգավորումներ, նախատեսվել են հատուկ/պարզեցված կարգավորումներ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների և հատուկ կարևորության կազմակերպությունների համար:

Վերանայվել և հստակեցվել է սնանկության կառավարիչների լիազորությունների ծավալը: Նախատեսվել են անդրսահմանային սնանկության հետ կապված համապարփակ կարգավորումներ:Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է մինչև 30.04.2025 թվականը: Ավելին, նշված ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ Արդարադատության նախարարությունը կշարունակի ընդունել էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված առաջարկները ևս, իսկ մայիս ամսվա ընթացքում ֆոկուս խմբերի շրջանակներում կկազմակերպվեն հանրային դեմ առ դեմ քննարկումներ` նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակելու նպատակով: