Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները:

Մինչ ռազմավարական ծրագրին անդրադառնալը, մանրամասներ են ներկայացվել աշխարհում և Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ դեղերի գործածման վիճակագրական տվյալները: Նաև ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը թույլ է տալիս խնդրին առավել համապարփակ մոտեցում ցուցաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է նաև հանրային առողջապահության կոմպոնենտը:

Այսպիսով՝ ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, նպատակները, որոնք են՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերաինտեգրման և հանրային առողջության պահպանման ապահովումը: Մանրամասներ են ներկայացվել վերոնշյալ նպատակների ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման կանխարգելում, օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննության արդյունավետության բարձրացում, համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում, իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում, համագործակցության ամրապնդում:

Սոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում և սոցիալական ինտեգրում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ծրագրի առանձին կետերի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության նպատակների, դրանց իրագործմանն ուղղված քայլերի շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևոր է համարել այն, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել մի հարցի, թե հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է՝ ներմուծումը, արտադրությունը, տարածումը, թե սպառումը: «Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը և արտադրությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ թիրախները պետք է հստակեցնել և բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերել այս տրամաբանությանը համապատասխան: Վարչապետը նաև կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը և հանձնարարել աշխատանքները ծավալել այս ուղղություններով: