«Մի քիչ սպասե՛ք, տեսնենք, խոսանք»․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին 

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապրենք, կտեսնենք, ճշմարտությունը ինչ-որ պահանջում է, դա էլ մեր կողմից կանենք։  Գիտե՞ք ինչ՝ սպասեք, մի քիչ համբերեք, մենք ամեն ինչ կասենք, ինչ-որ ձեզ հետաքրքրում է, դա կասենք հետագայում»,- Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որ իր առաջնորդած դաշինքն անհրաժեշտ ձայներ կտա իրեն։

Վարդան Ղուկասյանը հորդորեց սպասել, որպեսզի հանդիպի Մարտուն Գրիգորյանի հետ, որից հետո հանրությանը կտեղեկացնեն, թե ինչպես են շարունակելու իրենց համագործակցությունը։

«Բոլորը կլինի հեռուստատեսությամբ, ժողովրդի աչքի առաջ, ինչ-որ լինի, ամեն ինչ թափանցիկ է լինելու և բոլորը տեսելու են։ Ամենակարևորը դա է լինելու։ Մի քիչ սպասեք՝ տեսնենք, դնենք, վերցնենք, խոսենք, շատ հարցեր կան»,- ասաց նա։

Ղուկասյանը նաև նշեց, որ դեռևս չի զրուցել Մարտուն Գրիգորյանի հետ։

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ իր գլխավորած դաշինքը կապահովի անհրաժեշտ թվով ձայներով, որպեսզի Գյումրիի համայնքապետ ընտրվի «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել էր «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով և ստացել 20,48 % ձայն։

Մանյա Պողոսյան