«1 մլն դոլար ծախսել են, «տուալետ» չեն սարքել»․ այգու բարեկարգումը բնակիչները կիսատ են համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
12.04.2026 | 12:44
Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի
12.04.2026 | 12:10
Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:52
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության
12.04.2026 | 11:38
ԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու ընթացակարգը
12.04.2026 | 11:15
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:08
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
12.04.2026 | 10:35
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 10:30
Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Դավթաշեն վարչական շրջանի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ամիսներ առաջ բարեկարգվեց։ Բայց բնակիչները բողոքում են, որ բարեկարգման աշխատանքներից հետո էլ այգին չունի ամենակարևոր հարմարություններից մեկը՝ զուգարան։

«Ի՞նչն են բարեկարգել, եթե անգամ մի հատ զուգարան չեն սարքել։ Խայտառակությո՛ւն է։ Գնացեք, Մերգելյանի այգին տեսեք, ինչ զուգարան են կառուցել, իսկ այստեղ…»,- դժգոհում է բնակիչներից մեկը։

Այգու միակ զուգարանից, բնակիչների խոսքով, օգտվում են միայն տարածքի փոքրիկ շուկայի աշխատակիցները։ Բնակիչներին անհանգստացնում է նաև այլ խնդիր՝ այգու ծառերը։ 

«Մրգատու ծառերի արմատները վնասել են, ասում ենք՝ սխալ եք կտրում, պատասխանում են՝ քո գործը չէ»,- բողոքում է բնակիչներից մեկը։ 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ ՔՊ-ն հենց այս կուսակցության հետ է ստանձնել քաղաքի կառավարումը, երբ 2023-ին միայնակ չկարողացավ իշխանություն ձևավորել։

2023 թվականին էլ՝ ավագանու ընտրություններից ամիսներ առաջ, դեռևս փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն այգին բարեկարգելու խոստում էր տվել դավթաշենցիներին։

«Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ գործադիրի հատկացրած 10 մլրդ դրամից»,- գրել էր Տիգրան Ավինյանը։

Թեև նա հայտնել էր, որ հիմնանորոգման համար 632 միլիոն դրամ են հատկացրել, Factor TV-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարեկարգման գումարը փաստացի կազմել է 437 միլիոն 170 հազար դրամ, որից 21 միլիոնը ծախսվել է քանդման աշխատանքների վրա, այդ թվում՝ ապամոնտաժվել են առկա զրուցարանները, նստարանները, աղբամանները, մարզասարքը, խաղասարքը և այլն։ Բարեկարգման աշխատանքներն իրականացրած «Երվադա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Մխեյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր հարցերին պատասխանեց նրա եղբայրը՝ Դավիթ Մխեյանը` ասելով, որ ինքն է այդ աշխատանքներով զբաղվել։ Մխեյանը բացատրում է՝ քանդման աշախատանքները ենթադրել են նաև շինաղբի հավաքում, բարձում ինքնաթափերի վրա, տեղափոխում, տարածքի մաքրում, աղբի հավաքում։

Իսկ ինչո՞ւ ավելի քան մեկ միլիոն դոլարով բարեկարգված այգում զուգարան չեն կառուցել․ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ Մխեյանն ասում է, որ նախագծով նախատեսված չի եղել, քանի որ այգում զուգարան եղել է։

Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ հանձնում-ընդունում դեռ չի եղել, գործընթացը նախատեսվում է այս ամսվա վերջ և, գուցե, որպես բարի կամքի դրսևորում, ինքն այգում զուգարան տեղադրի։

Մինչ այդ, բնակիչները դժգոհում են, որ հատկացված միլիոնավոր դրամների դիմաց չեն ստացել լիարժեք և որակյալ այգի։ Մնում է սպասել՝ արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարձագանքեն բնակիչների բարձրացրած հարցերին և կփորձեն լուծել դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան