Քրեական գործեր, առանց համայնքապետի Գյումրի․ ինչ հանգուցալուծում կստանա իրավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
Բոլորը

Ընտրություններից երեք օր անց դեռ հայտնի չէ, թե ով է դառնալու Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի համայնքապետ։ Երրորդ օրն է՝ լուռ է 15,8 տոկոս քվե ստացած «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը, որը պետք է պատասխանի այս օրերի գլխավոր հարցին՝ աջակցելո՞ւ է ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանին: Եվ մինչ հետընտրական գործընթացում անորոշություններ են և պարզ չէ՝ արդյո՞ք Վարդան Ղուկասյանին կհաջողվի դարձյալ զբաղեցնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, դեռևս նախընտրական փուլից սկսած իրավական դաշտում ակտիվ խմորումներ են։

Նախընտրական քարոզչության 14 օրերի ընթացքում ամենաաղմկահարույցը վերջին օրերն էին, երբ իրավապահները հայտարարեցին Գյումրիի մի քանի ընդդիմադիր թեկնածուներին և նրանց քաղաքական ուժերին վերաբերող իրավական գործընթացների մասին։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ երեկ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կոմկուսի ղեկավարի շուրջ սկանդալը հասունացավ ընտրություններից 4 օր առաջ․ մարտի 26-ին համացանցում 28 վայրկյան տևողությամբ ձայնագրություն տարածվեց, որը ներկայացվում է որպես Ղուկասյանի հեռախոսազրույց անհայտ մի անձի հետ։

Factor TV-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղուկասյանը սկզբում փորձել էր հերքել, թե ինքն է խոսում՝, նշելով՝ ձայնագրությունն արհեստական բանականության կողմից է սարքված, սակայն ավելի ուշ թեկնածուն անուղղակի հաստատել էր։ Գլխավոր դատախազությունը սկզբում ուսումնասիրում էր ձայնագրության վերաբերյալ հրապարակումները, ինչից հետո «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն իր հերթին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Սա միակ դեպքը չէ, որ Ղուկասյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում․ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Գյումրիի նախկին ղեկավարին մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու մեջ, ինչին նախօրեին անդրադարձավ Ղուկասյանը։

Իրավապահները խնդիրներ են տեսնում նաև Ղուկասյանի գույքի օրինականության հարցում։ Գլխավոր դատախազությունն ապօրինի է համարում և Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է Գյումրիի նախկին ղեկավարից ու նրա հարազատներից բռնագանձել 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, մոտ 4.5 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ էլ՝ որպես ապօրինի եկամուտ:

Ընտրություններից 3 օր առաջ ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առթիվ խուզարկություններ սկսվեցին ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում ու ներկայացուցիչների տներում, եղան ձերբակալվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ հրապարակեց։

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվեցին, ապա ազատ արձակվեցին քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին, ինչը Գրիգորյանը որակեց որպես իր դեմ քաղաքական գործընթաց։ Մարտի 28-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժել էին նաև «Մայր Հայաստան»-ի գրասենյակներ։

Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու գործով բերման ենթարկվեց մոտ երկու տասնյակ անձ, մեղադրանք առաջադրվեց 8-ին։ Սակայն իրավապահների գործողություններն այսքանով չավարտվեցին․ արդեն ընտրությունների օրը՝ մարտի 30-ին, ընտրակաշառք տալու կասկածանքով «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։ Գործը ստացավ «Տատիկների գործ» անունը, քանի որ ձերբակալվածները 70-ն անց էին։ Վերջին օրերին քննվում է նրանց նկատմամբ խափանման միջոցի հարցը։ Ընտրություններից մի քանի օր առաջ իրավապահների այսպիսի գործողություններն արդյո՞ք քաղաքական հետապնդում կարող է որակվել։

Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը, չխախտելով անմեղության կանխավարկածը, մտահոգիչ է համարում նաև քրեական անցյալով և ներկայով գործիչների պաշտոնավարումը։

Արդյո՞ք ընդդիմադիրների մասով նախաձեռնված քրեական վարույթները դատարան կհասնեն և ի՞նչ դատական ակտեր կկայացվեն, պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ այս պահին դեռևս անհայտ է մնում Գյումրիի հաջորդ ղեկավարի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան