Առանց սեթևեթանքների ասում եմ՝ ինֆորմացիա չունեմ․ Զեյնալյանը՝ «Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի տնօրեն նշանակվելու լուրերի մասին

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմումներ են գրել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին հարցը չեն մեկնաբանում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ երկու բժշկական կենտրոնների տնօրեններին հրավիրել են նախարարություն և հորդորել ազատման դիմումներ գրել։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արման Հովակիմյանի և Նարեկ Մանուկյանի հետ։

Մինչ նախարարությունից երկու բժշկական կենտրոնների տնօրենների ազատման մասին լուրերը չեն մեկնաբանում, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ ՔՊ նախկին պատգամավոր, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը նշանակվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Իշխող ուժից հեռացած Նարեկ Զեյնալյանը Factor.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունները։

«Առանց սեթևեթանքների ասում եմ՝ ես այս պահին ինֆորմացիա չունեմ։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- կարճ արձագանքեց նա։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին՝ վայր դնելու մանդատները։ Փաշինյանի հայտարարությունից հետո Նարեկ Զեյնալյանը վայր դրեց մանդատը։ Տարածած հայտարարությունում Նարեկ Զեյնալյանը ընդգծել էր՝ գիտելիքները և փորձը շարունակելու է ծառայեցնել ՀՀ-ին։

 

Մանյա Պողոսյան