«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է գրել»․ Հանրային ռադիոյի տնօրենը՝ կնոջ՝ արցախցիներին ուղղված «մեր հացը լափում եք» գրառման մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարող ե՞ք»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում նման մեկնաբանություն է գրել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո։

Factor.am-ն Արմեն Քոլոյանին զանգահարեց և հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք կնոջ գրառումից,  կիսո՞ւմ է նրա մոտեցումները, թե՞ դատապարտում է։ Քոլոյանը, լսելով իրեն ուղղված հարցերն, ասաց․ «Դուք ուզո՞ւմ եք ես մեկնաբանեմ իմ կնոջ ֆեյսբուքյան ստատուսը։ Ես ոչ մեկնաբանում եմ, ոչ էլ, մեր մեջ ասած, կարդում եմ նրա ստատուսները։ Ինձ դա չի հետաքրքրում, թե ինչ է գրել։ Կարող եք ասել, որ Արմեն Քոլոյանն ասաց՝ ո՛չ կարդում է, ո՛չ էլ մեկնաբանում է»:

Ամեն դեպքում՝ արդյո՞ք  իր համար ընդունելի է  արցախցիների մասին այդպիսի գրառումը. մեր այս հարցից հետո  Արմեն Քոլոյանն ընդհատեց հեռախոսազրույցը։

Հիշեցնենք՝ Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց 2024-ի ամռանը։ Տնօրեն դառնալուց անմիջապես հետո նա ռադիոյի լուրերի բաժնում փակցրեց  ժամացույց՝ «Բաքու» գրությամբ։ Իր այս քայլը նա  հիմնավորեց տարածաշրջանի երկրների ժամային գոտիների տարբերությունը ֆիքսելու անհրաժեշտությամբ, այն դեպքում, որ Երևանի և Բաքվի միջև ժամային տարբերություն չկա։

Նարեկ Կիրակոսյան