Ինքնուրո՞ւյն է որոշել, թե՞ պարտադրել են․ Աշոտ Մելիքյանը՝ Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելու մասին

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երբ պատգամավորը որոշում է մանդատը վայր դնել, դա իսկապես դրական քայլ է, մյուս կողմից հարց է առաջանում՝ այդ որոշումն ինքնուրո՞ւյն է կայացրել, թե՞ իրեն դրդել են, կամ պարտադրել, որպեսզի իր մանդատը վայր դնի»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են պատգամավորները ոչ պատշաճ վարքագիծ դրսևորում, այդ թվում՝ նաև լրագրողների նկատմամբ, և դա մնում է անհետևանք։

«Սա կարող է, և պետք է օրինակ լինի ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի», այլև բոլոր պատգամավորների համար։ Երբ քաղաքական գործիչը ինքն է գնահատում իր վարքագիծը և համապատասխան քայլի դիմում, դա կարևոր է»,- ընդգծում է Մելիքյանը։

Վիլեն Գաբրիելյանն այսօր նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում ինքնաառաջադրվում է՝ որպես վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- ֆեյսբուքում գրել է Գաբրիելյանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջացման մասին է խոսքը: Աշոտ Մելիքյանը նշում է՝ կուսակցությունն իր և՛ դիրքորոշումները, և՛ քաղականությունը վերանայելու կարիք ունի։

«Գյումրիում և Փարաքարում ընտրությունները ցույց տվեցին, որ վստահությունը այդ քաղաքական ուժի նկատմամբ կտրուկ նվազել է, և դրա պատճառը, իմ կարծիքով, բարեփոխումների, որոշ առումով ձախողումն է, իսկ որոշ առումով՝ դանդաղեցումը։ Իհարկե, շատ կարևոր է նաև կուսակցության անդամների բարեվարքությունը», – նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանը նկատում է՝ եթե հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամների վարկանիշը բարձր էր, ապա վերջին տարիներին այդ առումով լուրջ խնդիրներ կան։

Անի Թամրազյան