ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյանը գրառում է արել առանց մանրամասների

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է,- ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ 

Factor.am-ին դեռ չի հաջողվել հավելյալ մեկնաբանության համար կապ հաստատել Մարտուն Գրիգորյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք գրառումը ենթադրում է, որ նա պատրաստվում է աջակցություն հայտնել ընդդիմադիր ուժերից առավելագույն քվեներ ստացած Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ։ 

Նշենք, որ անցողիկ շեմը հաղթահարած մյուս երկու ուժերը՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտնել են, որ պատրաստ են միանալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին։ 

Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով՝ Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինք ստացել է ձայների 15,5%-ը, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է ձայների 8,08 %-ը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, ստացել է ձայների 6,11%-ը։  Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է ձայների 36,21%-ը: