Եթե չեք հավատում, որ 40+10-ն ուղղվում է բնակվարձերին, դո՛ւք վճարեք տանտերերին․ Մարիամ Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը որոշել է ապրիլից կրճատել արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները, արցախցի քաղաքական գործիչներ և իրավապաշտպաներ։ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարիամ Աբրահամյանը  աջակցության ծրագրերի դադարեցումը խնդրահարույց է համարում։

«Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10-ն ուղղվում է միայն բնակվարձերին, ապա մի առաջարկ ունեմ։ Դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ և մեզ պետք չէ ձեր 40+10-ը, միանգամից վճարեք տանտերերին»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունները տարբեր առաջարկներով բազմիցս դիմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նշել, որ գերատեսչության մշակած բնակապահովման ծրագիրը չի բավարարում տեղահանվածների կարիքները։ Աբրահամյանը մատնանշում է՝ սերտիֆիկատներերի գումարը չափազանց փոքր է և չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին, ինչը բնակապահովման ծրագրի ձախողման առաջին պատճառներից է։

Մանրամասները՝ տեսանյութում։