Թրամփը հայտարարել է, որ «չի կատակում» իր նախագահության հնարավոր երրորդ ժամկետի վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել  է, որ «չի կատակում» հնարավոր երրորդ ժամկետի վերաբերյալ։ Նա արդեն երկրորդ անգամ է ներկայացնում այդ գաղափարը, գրում է The Hill-ը:

NBC News-ի լրագրող Քրիսթեն Ուելքերի հետ զրույցում Թրամփը նշել է, որ հարցումների արդյունքներով՝ ինքը «վերջին 100 տարվա ընթացքում ցանկացած հանրապետականի շրջանում ամենաբարձր թվերն ունի»:

«Բազմաթիվ հարցումների համաձայն՝ մենք բարձր՝ 70 միավորի շրջանակում ենք, և դուք կարող եք դա տեսնել: Եվ, գիտեք, շատ մարդիկ կցանկանային, որ ես դա անեմ»,- ասել է Թրամփը երրորդ ժամկետի մասին:

Նա նշել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Հարցին՝ ինչպես նա է երրորդ անգամ հասնելու Սպիտակ տուն, Թրամփը պատասխանել է ․«Կան մեթոդներ, որոնք կարող եք անել, գիտեք»:

Լրագրողի հարցին՝ «Կցանկանայի՞ք էստաֆետը փոխանցել փոխնախագահ Վենսին», Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ «դեռ վաղ է նույնիսկ մտածել այդ մասին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի