Հանցագործության մասին հաղորդում. «Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման հետ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը  հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ։

««Անկախ դիտորդը» դաշինքը քիչ առաջ գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ, որը կատարվել է մարտի 12-ին Սարիկ Մինասյանի խոստման/հանձնարարականի արդյունքում:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով թեկնածու և, միաժամանակ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից նախքան ընտրությունները շիբինապատում անելու խոստումը չի հանդիսանում նախընտրական խոստում, համայնքային բյուջեով նախատեսված չլինելու դեպքում այն նաև առերևույթ չի հանդիսանում համայնքի ղեկավարի պարտականություններից բխող գործողություն, հետևապես այն պարունակում է Քրեական օրենսգրքի 221-րդ (ընտրողներին անվճար ծառայության մատուցման) և 441-րդ (պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածներով նախատեսված արարքների բաղադրիչներ:

Այլ կերպ ասած՝ մենք համարում ենք, որ եթե Գյումրիի փողոցների խճապատումը իրապես բյուջեով նախատեսված չի եղել, ապա դրա խոստում տալը հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայություններ խոստանալ, իսկ համայնքի հաշվին դրա իրականացումը՝ ընտրվելու խմբային (անձնական) շահով պայմանավորված պաշտոնական լիազորությունների չարաշահում:
2025 թվականի մարտի 27-ին իրավապահ մարմինները մի շարք քրեադատավարական գործողություններ կատարեցին մարտի 30-ին կայանալիք Գյումրու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և թեկնածուների նկատմամբ: Գործողությունների արդյունքներով 8 անձ ձերբակալվել է, նրանց մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառքի ու ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման հոդվածներով: Բոլորի նկատմամբ ընտրվել (կամ դատարանին միջնորդվել) են ընտրությունների քարոզարշավին մասնակցությունը չբացառող խափանման միջոցներ:

Տեղի ունեցածի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝
1. «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է Գյումրիում մի շարք քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքի մասին անուղակի հուշող երևույթներ, ինչպես նաև բարեգործության արգելքի խախտման ու ընտրական այլ հանցագործությունների մի շարք դեպքեր, որոնց մասին հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Հետևապես, հիմքեր չունենք կասկածելու, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած հանցագործությունները Գյումրիում իրապես տեղի են ունեցել, սակայն և չենք կարող վստահությամբ պնդել, որ այդ արարքները կատարել են հենց այն անձինք, որոնց դրանք մեղսագրվում են:

2. Խստորեն դատապարտում ենք ընտրակաշառքների կիրառման կամ ընտրական այլ հանցագործությունների կատարման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին դրսևորեն անհանդուրժողականություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։

3. Ընտրակաշառք տալն ու ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը քաղհասարակության առաջարկությամբ են դասվել ծանր հանցագործությունների շարքին, և դատաիրավական համակարգը պետք է ուժերի ներածի չափով, իրավաչափ ու համաչափ միջոցներով պայքարի այդ արարքների դեմ՝ կանխելով դրանց կատարումը ու բացահայտելով կատարողներին:

4. Ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, հետևապես դրանց մասով պետության ցանկացած միջամտություն պետք է ուղեկցվի հանրային վստահության ապահովմանն ուղղված քայլերով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է քրեադատավարական գործընթացը ապահովել հաշվետվողական և թափանցիկության այնպիսի մակարդակով, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության կասկածի տեղիք:

5. Նույն օրը՝մարտի 27-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (մամուլի ասուլիսի ժամանակ), դատաիրավական համակարգից առաջ ընկնելով, նշված դեպքերի վերաբերյալ ընդդիմադիրների հասցեին քրեաիրավական որակումներով հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում։ Նման հայտարարությունները կարող են անաչառ դիտողի մոտ տպավորություն ստեղծել, որ իրավապահների գործողությունները պայմանավորված էին իշխող կուսակցության շահով:

6. Գտնում ենք, որ իրավապահ մարմինները պետք է նույն եռանդով ու օպերատիվությամբ քննեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի գործողությունները, որոնք նկարագրված են սույն հաղորդագրության սկզբնամասում:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահության մեծացմանը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և
«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի»,- ասված է հաղորդագրությունում։