Գործազուրկ միլիոնատերներ և թաքցված ունեցվածք․ ինչ են հայտարարագրել Փարաքարի համայնքապետի թեկնածուները

Լուրեր

03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրված 4 քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Factor.am-ն ուսումնասիրել է համայնքի ղեկավարի թեկնածուների ունեցվածքը և ուշագրավ արձանագրումներ արել։

Ուշադրություն է գրավում «Կայունություն» կուսակցության ցուցակով առաջադրված Գոռ Սարիբեկյանի հայտարարագիրը։ Նա ունի հողին ամրակայված 2 անշարժ գույք և 1 հողամաս։ Սարիբեկյանը գրանցված է մի հասցեում, որտեղ գործում է «Օթյակ» ՍՊԸ-ն (հեղ․՝ հյուրատուն է), բայց ընկերության մասին չի նշել (միայն որպես անշարժ գույք է հայտարարագրել), նաև չի նշել դրանից ստացած եկամտի մասին։ Նա «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահն է, վարում է Jeep grand Cherokee ավտոմեքենա։ Ի տարբերություն իր մրցակիցների՝ Սարիբեկյանն ունի թանկարժեք իրեր՝ արժեքավոր քարեր, սակայն դրանք գնահատված չեն։ Որպես եկամուտ Սարիբեկյանը հայտարարագրել է Փարաքարի համայնքապետարանից ստացած 4․7 մլն դրամ աշխատավարձը, Լիլյա Սարիբեկյանից՝ 3500 դոլար այլ եկամուտ։ Նրա դրամական խնայողությունը 2․8 մլն դրամ է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ներկայում Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագրել է 2 բնակելի տուն Փարաքարում և 1 տնամերձ հողամաս։ Նրա եկամուտը համայնքապետարանից ստացած աշխատավարձն է եղել՝ 6․1 մլն դրամ, դրամական խնայողությունը՝ 1․2 մլն դրամ։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի («Ապրելու երկիր» կուսակցություն և «Հաղթանակ» կուսակցություն) ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը նշել է, որ գործազուրկ է և եկամուտ չի ունեցել։ Միաժամանակ նա հայտարարագրել է 40 մլն դրամ խնայողություններ, Երևանում 3 հողամասեր և 1 կիսակառույց շինություն, 6 հողամասեր՝ Մերձավան գյուղում։ Գրիգորյանը վարում է Lexus մակնիշի ավտոմեքենա։ Ուշագրավ է, որ պետ․ռեգիստրի համաձայն, Վ․ Գրիգորյանը 50 % բաժնեմաս ունի «Մեգա Հաուս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է շինարարությամբ, սակայն այս  մասին նրա հայտարարագրում նշված չէ։

«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը նույնպես գործազուրկ է և եկամուտ չի ունեցել։ Նա ունի տնամերձ հող և վարելահող Արմավիրի մարզում, վարում է Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցներ Մինասյանը չի նշել։

Գայանե Խաչատրյան