Զանգել եմ Անդրանիկ Քոչարյանին, շատ վատ եմ վերաբերվում լրագրողի նկատմամբ նրա պահվածքին. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «վատ, շատ վատ» է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագծին։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հռիփսիմե Ջեբեջյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով լրագրողները պահանջում են նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, Սիմոնյանը պատասխանեց.

«Ես ծանոթ չեմ այդ թղթին, երբ խմբակցությունը կքննարկի, կպատասխանեմ այդ հարցին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, թե «շատ վատ է վերաբերվում» Անդրանիկ Քոչարյանի պահվածքին։

ԱԺ նախագահն ասաց, թե միջադեպի օրը Հայաստանում չի եղել, սակայն զանգահարել է Անդրանիկ Քոչարյանին, խոսել հետը, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է լրագրողից ներողություն խնդրելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, թե այդ հարցը պետք է Անդրանիկ Քոչարյանին տալ։

«Տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որից հանրությունը և լրագրողները դժգոհություն են ունեցել, ես ներողություն եմ խնդրել։ Համարում եմ, որ դրանով էլ ավելի ուժեղացել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ուժեղանում է»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրե՛ք ձեր շրթունքները»։

Մանրամասները` տեսանյութում։