Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից՝ Կանանց միջազգային տոնի առթիվ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կանանց միջազգային տոնի առթիվ պետական կառույցների կին աշխատակիցները ծաղիկներ ստացան։ Տարբեր կառույցներ իրենց պաշտոնական էջերում այդ իրադարձությունից լուսանկարներ հրապարակեցին, սակայն արդարադատության նախարարությունը, թերևս, ամենակրեատիվը գտնվեց․ կին աշխատակիցները ծաղիկներ էին ստանում պատուհանից՝ ճոճվող պարանների միջոցով։ Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Factor.am-ին հայտնել էր, որ արհմիության գումարներով յուրաքանչյուր աշխատակցի երեք կակաչ են նվիրել։

Իսկ որքա՞ն գումար են պետբյուջեից ծախսել պետական այլ կառույցներ կին աշխատակիցներին նվերներ կամ ծաղիկներ տալու համար։ Factor․am-ը հարցում էր ուղարկել Կառավարություն, Ազգային ժողով և գերատեսչություններ` պարզելու, այդ հարցի պատասխանը։

Ազգային ժողովը Կանանց միջազգային տոնի առթիվ կին աշխատողներին նվիրել է մեկական վարդ, ընդհանուր արժեքը կազմել է 550 հազար դրամ։ Խորհրդարանը իր պատասխանում չի նշել՝ այդ գումարը պետբյուջեի՞ց, թե՞ խորհրդարանի միջոցներից է ծախսվել։ Նույնքան գումար ծախսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունը։ Նախարարությունը իր պատասխանում նշել է, որ գումարը ծախսվել է պետբյուջեից։

Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 255 կին աշխատակցի տրվել է մեկական վարդ, արժեքը կազմել 127 501 դրամ։ Նախարարությունը չի նշել, թե արդյոք գնումը պետբյուջեի հաշվին է եղել, թե ոչ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Կանանց միջազգային տոնին նվիրված 40 վարդ են գնել, գնման ընդհանուր արժեքը կազմել է 19 800 դրամ։ Կառույցի չի նշել, թե գնումը նախարարությա՞ն, թե՞ պետբյուջեի միջոցներով է եղել։

2025 թվականի մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարության կին աշխատակիցների համար նվերների և ծաղիկների գնման նպատակով գումար չի հատկացվել: Նախարարությունը հայտնում է, որ ԿԳՄՍ նախարարության Արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող կանանց համար նվերներ ձեռք են բերվել Արհեստակցական կազմակերպության միջոցներից:

Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները փոխանցել են, որ «Կանանց միջազգային տոնի»՝ մարտի 8-ի կապացկությամբ կին աշխատակիցների համար պետական բյուջեի միջոցների հաշվին որևէ ծախս չեն կատարել: Կառավարությունից և արտաքին գործերի նախարարությունից Factor.am-ը հարցումների պատասխան չի ստացել, իսկ պաշտպանության նախարարությանը լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պարզեն, թե որքան գումար է ծախսվել կին աշխատակիցներին ծաղիկներ կամ նվերներ տալու համար։

Անի Թամրազյան