Ավինյանը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել․ Սիմոնյանը՝ «փափախով քուրդ» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
Բոլորը

ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին մինչև օրակարգային հարցերի քննարկումը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառձավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջերս հնչեցրած «փափախով քուրդ» արտահայտությանը։

«Պարո՛ն Սիմոնյան, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Որպես ԱԺ նախագահ՝ ակնկալում եմ, որ Ձեր կողմից դիրքորոշում կլինի առանվազն դատապարտող կարճ արտահայտություն»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահին։

Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ վստահ է՝ Տիգրան Ավինյանը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել։

«Մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում։ Դրանցով նպատակ չունենք որևէ մեկին, կամ որևէ ազգի վիրավորելու, տարանջատելու։ Մենք հաճախ մեր հարևանների ազգությունը նշում ենք` փորձելով իրար վիրավորել, այն պարագայում, որ դա ընդամենը ազգության անվանումն է»,- նշեց ԱԺ նախագահը։ Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց քուրդ ժողովրդից։

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն էլ ասաց․ «Եթե ուզում եք ներողություն խնդրել, կարող եք գրանցվել և 10 րոպե ներողություն խնդրել տարբեր բաների համար, այդ ցանկը մեծ է։ Դուք այն պատգամավորներից էր, որ սեռական բնույթի հայհոյանք եք գրել ՔՊ-ին քվեարկած մարդկանց»:

Հիշեցնեք, որ Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր ընդդիմության այն մեղադրանքներին, թե քաղաքապետարանը վատ է աշխատում։ Երևանի քաղաքապետը, դիմելով ընդդիմադիրներին, հայտարարել էր, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, միևնույնն է, դա անհնար է, մարդիկ էլ «փափախով քուրդ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։