Ռոստեխնադզորի աշխատակից Արսեն Մնացականովը մեղադրվում է պետական դավաճանության և Կիևի օգտին աշխատելու մեջ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Ռոստեխնադզորի աշխատակցին մեղադրել է պետական դավաճանության մեջ (Քրեական օրենսգրքի 275-րդ հոդված): Անցյալ շաբաթ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ուղարկել քննչական մեկուսարան, գրում է Current time-ը։

Մամուլի հաղորդագրությունում ձերբակալվածի անունը չի նշվում։ «Մեդիազոնա»-ն, սակայն, պարզել է, որ ձերբակալվածը Ռոստեխնադզորի կենտրոնական վարչության լիցենզավորման աշխատանքների կազմակերպման բաժնի խորհրդական, 45-ամյա Արսեն Մնացականովն է։

Ըստ քննիչների՝ 2024 թվականին տղամարդն «ակտիվ կերպով տեղեկատվություն է փոխանցել ուկրաինական կողմին Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքներում արդյունաբերական և էներգետիկ օբյեկտների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև ռուս զինվորականների  տեղակայման վայրի մասին։

VKontakte-ի իր էջում Մնացականովը նշել է, որ սովորել է Մոսկվայի Կուտաֆինի անվան իրավաբանական համալսարանում, 2020 թվականին աշխատել է Ռոստեխնադզորի մոսկովյան գրասենյակում։ Նրա հրապարակված հայտարարագրում նշվում է, որ նա ունի բաժնեմաս բնակարանում և ամսական 21 հազար ռուբլի աշխատավարձ է ստանում։

Արսեն Մնացականովը երկու էլեկտրոնային հասցե ունի: Դրանցից մեկում նա օգտագործել է Ջուլիան Ասանժի լրիվ անունը, իսկ երկրորդն է օգտագործել Պետական ​​ծառայությունների պորտալում գրանցման համար։ Նրա բջջային համարը նշվել է առցանց կազինոյի օգտատերերի տվյալների արտահոսքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի