Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, այսպիսի արդյունքն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ

Լուրեր

05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
Բոլորը

Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից, այսպիսի արդյունքն անընդունելի է։ Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հետխաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։

«Երբ խաղը սկսում ես այսպես` երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո նաև երկրորդ գոլը, երրորդ գոլը և մի շարք դրվագներում լինելով շատ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն, կորցնելով գնդակը անհարկի շատ, իհարկե, այսպիսին պետք է լինի խաղի արդյունքը»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում այսօր ավարտվեց Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղը Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև։ Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն։
Հայաստանի հավաքականից երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Էդգար Սևիկյանը։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը կշարունակի խաղալ C դիվիզիոնում, Վրաստանինը` B:

Հիշեցնենք, որ հավաքականների միջև Երևանում կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։ Երկխաղյա դիմակայության արդյունքում հաշիվը դարձավ 9:1` հօգուտ Վրաստանի ընտրանու։