Երկրպագուներն ու ֆուտբոլիստները պետք է շարունակեն պահպանել հավատը ․ Ջոն վան’տ Սխիպ

Լուրեր

05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստանի հավաքականի դեմ կայացած առաջին խաղից հետո (0:3) Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ամփոփել է հանդիպումը՝ պատասխանելով լրագրողների հարցերին․ գրում է armsport-ը։

«Մեր թիմերի միջև հիմնական տարբերությունը այն է, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Կարծում եմ՝ արդյունքն օրինաչափ է։ Մենք թույլ տվեցինք ոչ պարտադիր սխալներ երեք գոլերի դրվագներում, բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը։

Կարծում եմ, որ բոլոր խաղացողները շատ հարմարավետ էին զգում իրենց գնդակով։ Դժվար է առանձնացնել որևէ մեկին. ուղղակի բարդ էր փորձել հասնել այն խաղամակարդակին, որն այսօր ուներ Վրաստանի հավաքականը։

Մեր կողմից եղան անհատական սխալներ, և այն թիմի դեմ, ինչպիսին Վրաստանի հավաքականն է, արդյունքն այսպիսին պետք է լիներ։ Սակայն թիմում նաև դրական ազդակներ տեսա։ Դեռևս վաղ է խոսել պատասխան խաղից, բայց հավանաբար նոր խաղացողներին էլ խաղաժամանակ կտրամադրենք։

Շատ ուրախ եմ, որ Տիգրան Բարսեղյանը երկար ընդմիջումից հետո վերադարձավ հավաքական, ցույց տվեց լավ որակ և պայքարելու ցանկություն։ Նրան ասացի, որ շատ գոհ եմ իր խաղից։ Էդգար Սևիկյանը նույնպես լավ ֆուտբոլ խաղաց, ցուցադրեց բարձր վարպետություն, բայց չէի ցանկանա շատ անուններ տալ։

Մենք երեք անհատական սխալ գործեցինք, և դրա հետևանքով երեք գոլ բաց թողեցինք։ Այս թիմը պետք է աճի, հասնի այն մակարդակին, ինչպիսին, օրինակ, Վրաստանի հավաքականն է։ Երկրպագուները պետք է համբերատար լինեն։ Ինչպես երկրպագուները, այնպես էլ ֆուտբոլիստները պետք է շարունակեն պահպանել իրենց հավատը այս գործընթացում։

Որպես թերություն կարող եմ նշել գնդակի կորուստը կարևորագույն պահերին։ Սա մի գործոն է, որի վրա պետք է աշխատենք, ինչպես նաև փորձենք ընտրել ավելի ճիշտ խաղացողներ և նրանց հետ շարունակել աշխատանքը», – ասել է Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա երեք օրից՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։