10 տարուց ավելի՝ բնակելի տան վանդակում. 3 գորշ արջերը փրկվեցին գերությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
Բոլորը

3 գորշ արջեր 10 տարուց ավելի պահվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակելի տներից մեկում։ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի աշխատակիցները եկել են դրանց հետևից։ Կենտրոնի աշխատակիցներին ուղեկցում են ՆԳՆ ոստիկանական ուժեր, բայց ոչ մի կերպ չէր ստացվում մտնել այն տուն, որտեղ պահվում են արջերը։

Օրեր առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն էր ահազանգ ստացել արջերի գտնվելու վայրի մասին։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչ պայմաններում են ապրում արջերը, ինչպես են ազատ տեղաշարժվում տանիքում, որի հարևանությամբ բնակելի շենքեր կան, անգամ դպրոց ու մանկապարտեզ։ 

Արջերի փրկության ծրագրի շրջանակում Հայաստանում է Կենդանիների միջազգային պաշտպանության հիմնադիր տնօրեն Ալան Նայթը։ Արջերի տիրոջից արձագանք չստանալուց հետո երկու քաղաքացիներ մոտեցան հավաքված կենդանասերներին ու վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներին, որից հետո իրավիճակը լարվեց։ 

Հավաքվածները պահանջում էին, որ արջերի տերը դուրս գա և բացատրի՝ ինչու է տարիներ շարունակ բնակելի տարածքում, վայրի կենդանիների համար անհարմար պայմաններում, արջեր պահում և վտանգում թե՛ բնակիչների, թե՛ կենդանիների կյանքը։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շուրջ տասը օր առաջ նույն անձին պատկանող արջերից մեկին էլ փրկել է ավտովերանորոգման կետից։ Հիմնադրամի աշխատակից Ծովինար Հովհաննիսյանը պատմել է, թե ինչ խնդիրներով են նրան կենտրոն տեղափոխել։ 

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ 2023 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ թռչնի նկատմամբ ապօրինի որս կատարելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անձը բակային հատվածում պահում է 4 գորշ արջ, որոնք ենթակա են առգրավման։ Չնայած այդ որոշմանը՝ արջերի տերը շարունակում էր տան դուռը չբացել։ Եվ միայն ուշ երեկոյան վայրի կենդանիների փրկարար կենտրոնի աշխատակիցներին հաջողվում է ներս մտնել և քնեցնելու միջոցով արջերին տեղափոխել Ուրցաձորի փրկարար կենտրոն։ 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից նշում են՝ բոլոր կենդանիները, որոնք փրկվում են վանդակված պայմաններից, չնայած տեղափոխվում են անազատ պայմաններ, քանի որ նրանք այլևս չեն կարող վայրի բնության մեջ գոյատևել, սակայն ապրում են ավելի լավ և բնական միջավայրին մոտ պայմաններում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան