Պահնորդների քանակը չի գերազանցի 3-ը, մեկ անձին այլևս չեն ուղեկցի 2-րդ մեքենայով. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հարցը զեկուցող ՆԳ նախարար տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս մասնավոր պահնորդական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

«Նախատեսում ենք նաև, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարների կրկնակի չափը ունենա, բայց ոչ պակաս, քան 10 մլն դրամը։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ պահնորդների քանակը չի կարող գերազանցել 3-ը մեկ անձին էլ այլևս չեն ուղեկցի 2-րդ մեքենայով»,- նշեց փոխնախարար՝ հավելելով, եթե պահնորդական կազմակերպության գործունեության սխալի հետեւանքով պահպանվող օբյեկտը վնաս կրի կամ տուժի որևէ կերպ, ապա ապահովագրական գործակալությունը համապատասխան գումարի չափով պետք է հատուցի այդ վնասները:

Մկրտչյանը նաև հավելեց, որ այս կարգավորումներից բացի, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը շուրջ 13 տարի չի փոփոխվել, և կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: