8 դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն․ ինչու են բանտերում աճում մահվան դեպքերը և ովքեր են մեղավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
Բոլորը

Ընդամենը երեք ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահվան 8 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ ինքնասպանության։  3 դեպքում ինքնասպանության գործիք է հանդիսացել սավանը, մեկն իրականացվել է ածելու սայրի օգնությամբ։

Ինքնասպանության հերթական գույժը երկու օր առաջ ստացվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Քրեակատարողական ծառայությունից Factor TV-ին փոխանցեցին, որ առավոտյան ժամը 09:05-ին իր խցում հայտնաբերվել է 49-ամյա Ն. Ա.-ի- դին՝ սավանով կախված վիճակում, կողքին էլ՝  նամակ, որի բովանդակությունն այդպես էլ չի հրապարակվում։ Թե որն է եղել կալանավորի՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը և ինչ խնդիր է ունեցել նա հիմնարկում, այս պահին անորոշ է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

Ընդամենը 3 ամսվա ընթացքում 8 դեպքն առնվազն մտահոգիչ ցուցանիշ է, եթե հաշվի առենք, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցված 12 մահվան դեպքից որևէ մեկն ինքնասպանություն չի եղել։ 

Ըստ Քրեակատարողական ծառայության ամփոփագրի՝ 2024 թվականին գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ․ դրանցից 10-ն արձանագրվել է քաղաքացիական հիվանդանոցներում։

Փորձագետները մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկը համարում են  առողջապահական ոլորտի թերացումները։

Ինքնասպանության ռիսկի պարբերաբար գնահատման գործիքակազմ չունենք՝ ահազանգում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ողբերգական ելքով դեպքերի թիվն այս տարի 1-ով ավելի կարող էր լինել, եթե չլիներ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի զգոնությունը։ Նա ժամանակին հասցրել էր կանխել Հարություն Մուրադյանի ինքնասպանության փորձը։ Նա այդ ծայրահեղ քայլին էր դիմել, քանի որ արդեն մի քանի ամիս ուշադրություն էր փորձում հրավիրել իր գործով անարդարացի քննության վրա, բայց ապարդյուն։  

Քրեակատարողական ծառայությունից պնդում են՝ ամեն անհրաժեշտն իրականացվում է դեպքերը կանխելու ուղղությամբ։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ 10 քրեակատարողական հիմնարկներում պահվում էր անազատության մեջ գտնվող 2,686 անձ։ Ինչո՞ւ է նրանցից 4-ը դիմել ամենածայրահեղ քայլին․ պատասխանատուներն այս հարցի պատասխանը չունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան