Այս ազգը նորից կհաղթի Էրդողանին, որը պետությունը հակադրում է ժողովրդին. Թուրքիայի ընդդիմության առաջնորդը՝ ձերբակալությունների մասին

Լուրեր

19.02.2026 | 15:22
«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 
19.02.2026 | 15:21
Երևանում ինչ են քննարկել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները
19.02.2026 | 15:10
Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև 30-ամյա հակամարտության ավարտ»
19.02.2026 | 15:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:00
ՀՀ-ում բենզինի գնի նվազում է կանխատեսվում // Աջափնյակի կրակոցներից տուժածների վիճակը կայուն է․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը հայտարարություն է արել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված։ Օզելը հայտարարել է, որ արվածը «հեղաշրջման փորձ» է, և որ Ստամբուլի կամքը ենթարկվել է հարձակման։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը հիմնված է Էրդողանի կողմից անցյալ տարվա մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի կորստի և կորցրած Ստամբուլը հետ վերցնելու նրա ջանքերի վրա։

Օզելը ևս մեկ անգամ առաջ է քաշել «ով հաղթում է Ստամբուլը, հաղթում է Թուրքիան» արտահայտությունը։ Նա հայտարարել է, որ Էքրեմ Իմամօղլուն մեծ հաղթանակի է հասել՝ չորս անգամ հաղթելով Էրդողանին, և որ Էրդողանը չի կարողացել մարսել այդ կորուստները, ինչի արդյունքում ապօրինի միջամտության գործընթաց է սկսել։

Ընդդիմադիր գործիչը քննադատել է Էրդողանի մոտեցումը՝ ասելով, որ պետությունն իզուր է ժողովրդի հետ հակադրվում։ Նա նշել է, որ մարտի 31-ի ընտրություններում պետությունը փորձել է թույլ չտալ, որ Էքրեմ Իմամօղլուն ընտրվի՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, սակայն ժողովրդի կամքը, այնուամենայնիվ, գերակայել է։ Օզելը վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս ժողովուրդը կհաղթի Էրդողանին։

«Նրանք փորձում են ոչնչացնել արդարադատությունը, հարձակվել ընդդիմության վրա, հատկապես՝ մեր կուսակցության վրա, քրեականացնել նրանց, որոնք հաղորդում են այդ իրադարձությունները, նրանց, ովքեր թվիթերում են կամ պարզապես հավանում են գրառումները, անվանում են հանցագործներ, կանչում հարցաքննության, բանտ նստեցնում և մեզ մաշեցնում»,- հայտարարել է նա:

Մատնանշելով CHP-ի մարտի 23-ի նախնական ընտրությունները, որտեղ կուսակցության անդամները որոշելու են երկրի նախագահի պաշտոնի իրենց թեկնածուին, Օզելը հայտարարել է, որ լրացուցիչ քվեատուփ կտեղադրվի։

«Սա քվեատուփ է համերաշխության համար։ Բոլոր քաղաքական կուսակցությունները, ովքեր հանդես են գալիս ժողովրդավարության օգտին, հրավիրված են քվեարկելու»,- ասել է նա։

Օզելը նաև նշել է, որ չնայած կառավարության բոլոր խոչընդոտներին՝ CHP-ի և Էքրեմ Իմամօղլուի պայքարը հնարավոր չէ դադարեցնել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել 16 ընդդիմադիր կուսակցություններին ցուցաբերած համերաշխության համար։ Գործիչը հայտարարել է, որ Իզմիրում, Անկարայում և այլ քաղաքներում արգելքները ժամանակավոր են, և որ ժողովրդի կամքը միշտ գերակայելու է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի