Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է․ Էրդողանը փորձում է ազատվել գլխավոր մրցակցից

Լուրեր

01.04.2025 | 23:14
Ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
01.04.2025 | 22:59
Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
01.04.2025 | 22:45
Գյումրիում 2-ից 5 տեղը պրոկրեմլյան ուժերը գրավեցին՝ շուրջ 25 000 ձայնով․ իշխանությունը իր մեղքի բաժինն ունի․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 22:29
Հուսամ՝ բանտում իմ մահը կօգնի ճնշում գործադրել Ալիևի հանցավոր ռեժիմի վրա․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հացադուլ է հայտարարել
01.04.2025 | 22:16
Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահը
01.04.2025 | 22:06
ՀՀ ՄԻՊ-ը խիստ մտահոգված է վերջին օրերի խտրական, այդ թվում՝ կանանց թիրախավորող խոսույթով
01.04.2025 | 21:48
Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ վարորդը հոսպիտալացվել է
01.04.2025 | 21:35
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2025 | 21:21
PKK-ի որոշ խմբեր դիմադրում են զինաթափման և լուծարման Օջալանի կոչին. Hurriyet
01.04.2025 | 21:07
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստին «տուժողներ» են ցուցմունք տվել
01.04.2025 | 21:00
Ադրբեջանը լարում է իրավիճակը․ եթե Իրանին հարվածներ հասցվեն, ինքը ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի գնա․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 20:46
Ալիևի օգնականը Իրանի նախագահի խորհրդականի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
01.04.2025 | 20:33
Արյունալի անցյալը և լուռ սպասումը. ինչ ելք է սպասվում Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2025 | 20:23
Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
01.04.2025 | 20:15
Չնայած Թրամփի վերջնագրերին՝ Իրանի հետ մեծ պատերազմը քիչ հավանական է․ Հայկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ու ևս 99 հոգի ձերբակալվել են այսօր առավոտյան Ստամբուլի Գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առավոտյան ոստիկանական խմբերը ժամանել են նրա տուն և խուզարկություններ իրականացրել։ Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության մոտ 20 մեքենա։ CHP-ի Ստամբուլի պատգամավոր Թուրան Թասքին Օզերը պնդում է, որ զգալի թվով իրավապահներ են տեղակայվել Իմամօղլուի տան մոտ։ Վերջինի մամուլի քարտուղար Մուրատ Օնգյունը ևս ձերբակալվել է։

«Վաղ առավոտյան մեր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նստավայր են ժամանել իրավապահներով լի 20 մեքենաներ, և նրան բերման են ենթարկում: Ես գնում եմ մեր նախագահի մոտ և կկիսվեմ ձեզ հետ ընթացիկ զարգացումներով»,- ասել է Օզերը։

«Ընդհանուր առմամբ, 100 անձի նկատմամբ կալանքի օրդեր է տրվել, այդ թվում՝ հանցավոր կազմակերպության ենթադրյալ առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի, Մուրադ Օնգյունի, Թունջայ Յըլմազի, Ֆաթիհ Քելեշի, Էրթան Յըլդըզի և այդ անձանց հետ առնչություն ունեցող 95 կասկածյալների համար»,- ասվում է Դատախազության հայտարարության մեջ։

Կալանքի օրդերները ներառում են «հանցավոր կազմակերպություն ղեկավարելու», «կաշառակերության», «յուրացումների», «խարդախության» և «հայտերի կեղծման» մեղադրանքները։ Նշվում է, թե Իմամօղլուն և մի քանի հիմնական պաշտոնյաներ ճնշում են գործադրել ձեռնարկատերերի վրա ֆինանսական ներդրումների համար, նպաստել են անօրինական գործարքներին և փող են լվացել միջնորդների միջոցով:

Իմամօղլուն իր նստավայրից տեսաուղերձով քննադատել է իշխանությունների գործողությունները։

«Մի բուռ ուղեղներ, որոնք փորձում են յուրացնել մեր ազգի կամքը, հարյուրավոր ոստիկանների ուղարկել են 16 միլիոն ստամբուլցիների տներ՝ չարաշահելով իմ սիրելի ոստիկաններին: Մենք բախվում ենք մեծ ճնշումների, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես չեմ նահանջելու։ Ես ինձ վստահում եմ իմ ազգին, թող բոլորն իմանան, որ ես ամուր եմ կանգնելու։ Ես շարունակելու եմ պայքարել այդ մարդու և մտածելակերպի դեմ՝ օգտագործելով այս ամբողջ գործընթացը որպես ապարատ»,-հայտարարել է Իմամօղլուն։

Տեղեկություններ են տարածվում նաև, որ Թուրքիայում սահմանափակվել է սոցիալական տարբեր ցանցեր մուտքը։ Բացի այդ, ոստիկանությունը փակել է Ստամբուլի հիմնական ճանապարհները, ըստ ամենայնի, բողոքի հնարավոր ակցիաների մտահոգության պատճառով։

Հավելենք, որ նախօրեին էլ Ստամբուլի համալսարանը հետ էր կանչել Իմամօղլուի դիպլոմը, ինչը կարող է խանգարել նրան առաջադրվել Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին։ Ըստ Թուրքիայի օրենսդրության՝ նախագահի թեկնածուները պետք է ունենան առնվազն համալսարանական կրթություն։

Ստամբուլի համալսարանը նախօրեին նիստ էր գումարել Իմամօղլուի դիպլոմի կարգավիճակը վերանայելու համար՝ շարունակվող հետաքննության շրջանակում, իսկ ավելի ուշ հայտարարություն է տարածել այն չեղյալ համարելու մասին: Քաղաքապետը որոշումն անվանել է «ապօրինի»։ Համալսարանը չեղյալ է համարել 28 շրջանավարտների, այդ թվում՝ Իմամօղլուի դիպլոմները՝ որպես պատճառ նշելով «անվավերությունը» և «բացահայտ սխալը»։

Ի դեպ, այս տեղեկության տարածումից հետո սոցցանցերի թուրքական տիրույթում տեղեկություններ էին տարածվում, որ Ստամբուլում արձակուրդում գտնվող ոստիկաններին կանչել են աշխատանքի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իմամօղլուն դիմում էր ներկայացրել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրություններում երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար և քարոզարշավ սկսել։ Կուսակցության ներսում ընտրությունները կայանելու են մարտի 23-ին։

Ըստ փորձագետների՝ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցն է  առաջիկա ընտրություններում։ Հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել 2028 թվականին, սակայն վերջին շրջանում ընդդիմությունը հաճախ է խոսում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Փորձագետները նշում են, որ այսպիսով Էրդողանը փորձում է ազատվել իր գլխավոր մրցակցից՝ տարբեր մեթոդներով թույլ չտալով, որպեսզի նա մասնակցի ընտրություններին։

Էմմա Չոբանյան